Հարավային Կորեայի դահուկային մարզաձևերի ասոցիացիան որակազրկել է 4 դահուկորդի՝ 2017-ի Ասիական խաղերի շրջանակներում ալկոհոլ օգտագործելու համար։ Մարզիկների խոսքով՝ իրենցից յուրաքանչյուրը երկու շիշ գարեջուր է խմել։ Դահուկորդները նման խիստ պատժի են ենթարկվել՝ նման պահելաձևն ապագայում բացառելու համար։ Նշենք, որ հարավկորեացի դահուկորդները 3 մեդալ են նվաճել՝ այդ թվում տղամարդկանց փոխանցումավազքի ոսկին։