Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդ»-ը կրկնել է ակումբային ռեկորդը

20:55, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ը կրկնել է ակումբային ռեկորդը

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ոչ-ոքի խաղալով Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հետաձգված՝ «Մանչեսթր Սիթի»-ի դեմ խաղում, կրկնել է ակումբային ռեկորդը։ Ակումբը մեկ մրցաշրջանում 24 հանդիպում է անցկացրել՝ առանց պարտության։ Վերջին անգամ Ժոզե Մոուրինյոյի սաները պարտվել են 2016-ի հոկտեմբերին՝ «Չելսի»-ին՝ 0։4 հաշվով։ Դրանից հետո ակումբը 13 հաղթանակ է տոնել և 11 հանդիպում ավարտել ոչ-ոքի։

6515 | 0
Facebook