Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսաստանը վաղուց Հայաստանին իր գրպանում է տեղավորել, ուզում է Ադրբեջանին էլ մյուս գրպանում տեղավորել». Ոսկան Սարգսյան

19:20, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Ռուսաստանը վաղուց Հայաստանին իր գրպանում է տեղավորել, ուզում է Ադրբեջանին էլ մյուս գրպանում տեղավորել». Ոսկան Սարգսյան
     Մոսկվայում, Ռուսաստանի միջնորդությամբ, հերթական անգամ հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Հերթական անգամ բնակչության մեջ սին հույսեր են սերմանում,թե իբր բանակցություններով լուծվելու է արցախյան հիմնահարցը, երբ կողմերի դիրքորոշումները լրիվ հակադիր են: Ասում են՝ բանակցություններից հրաժարվելը պատերազմել է նշանակում: Հիմա պատերազմ չի՞ ընթանում, ամեն օր Արցախի առաջնագծում ջահել-ջիվան տղերք են զոհվում, Ադրբեջանը գրեթե ամեն օր գնդակոծում է Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական դաշնակից Հայաստանի Տավուշի մարզի տարածքը, իսկ բանակցությունների միջնորդ Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է ուղարկել Ադրբեջան: Ռուսաստանը վաղուց Հայաստանին իր գրպանում է տեղավորել, ուզում է Ադրբեջանին էլ մյուս գրպանում տեղավորել: Եվ դրա համար Ադրբեջանին միայն մի բանով կարող է շահագրգռել՝ արցախյան հարցում Հայաստանի զիջումներով: Ցավոք, դրան դիմադրելու համար Հայաստանը ռեսուրսներ չունի՝ երկրի տնտեսության առյուծի բաժինը Ռուսաստանի ձեռքում է, քաղաքական կուսակցություններն էլ մրցակցում են ավելի ռուսամետ երեւալու համար:
4565 | 0
Facebook