Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

18:10, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վիելյա (Villena) քաղաքն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
     Վիելյայի քաղաքային խորհրդի կողմից ընդունած հայտարարությունում տեղի ունեցածը բնորոշվում է որպես Ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ:
     Կարևորվում է նման, վաղեմության ժամկետ չունեցող, հանցագործությունների դատապարտումը՝ նմանատիպ նորերը բացառելու համատեքստում: Հարկ է նշել, որ քվեարկությանը նախորդել էին ճնշման փորձեր թուրքական կողմից, որի արդյունքում Ժողովրդական և սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները վերջին պահին փոխել էին իրենց դիրքորոշումները, ինչը սակայն որոշիչ չի եղել քվեարկության արդյունքների համար և Վիյելյան համալրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական շուրջ երեք տասնյակ քաղաքների ցանկը:
     Քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների քվեարկության արդյունքները հետևյալն են՝ Կանաչներ Եվրոպա (Los Verdes Europa)՝ կողմ, 11 ձայն: Ժողովրդական կուսակցություն (PP)՝ դեմ, 7 ձայն: Սոցիալիստական կուսակցություն(PSOE)՝ ձեռնպահ, 3 ձայն:

4144 | 0
Facebook