Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը սև ցուցակում կներառի Արցախ այցելած իտալացի և սլովենացի երաժիշտների անունները

16:15, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ադրբեջանը սև ցուցակում կներառի Արցախ այցելած իտալացի և սլովենացի երաժիշտների անունները

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իտալացի և սլովենացի երաժիշտների «անօրինական այցը Ադրբեջանի «բռնազավթված» տարածք կքննարկվի այդ երկրների արտաքին գործերի նախարարությունների հետ»: Խոսքը վերաբերում է իտալացի դաշնակահար և դիրիժոր Լուկա Ֆերինիին և սլովենացի կլառնետահար Յոժ Կոտարային ու ջութակահար Չրտոմիր Շիշիկովիչին, ովքեր եղել են Արցախի Հանրապետությունում: Նրանք ելույթ են ունեցել Շուշիում` «Մշակույթը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
     Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այս երաժիշտների անունները կհայտնվեն ադրբեջանական սև ցուցակում:

2598 | 0
Facebook