Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր զոհված Մհեր Արզումանյանը բազմազավակ ընտանիքից էր

16:05, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Այսօր զոհված Մհեր Արզումանյանը բազմազավակ ընտանիքից էր
     Այսօր՝ ապրիլ 28-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը Սյունիքի մարզի Առաջաձոր համայնքից էր: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Դավիթ Մովսեսյանն ասաց, որ վերջինը բազմազավակ ընտանիքից էր: «Հինգ երեխա են` 4 տղա, 1 աղջիկ: Տղաներից փոքրն ինքն էր: Երեքը ծառայել են բանակում, քույրն էլ իրենից փոքր, սովորում է դպրոցում: Եղբայրներն ամուսնացած են, ունեն երեխաներ, բոլորը մի ընտանիքում են ապրում, շատ չքավոր են: Փախստականի ընտանիք են, 1988-89 թվականներին են գաղթել, բայց իրենք բոլորը ստեղ են ծնվել: Համեստ, հանգիստ, խելոք երեխաներ են: Ինքն էլ նորմալ երեխա էր, դպրոցն ավարտել ու բանակ էր գնացել»:
     Դավիթ Մովսեսյանն ասաց, որ Մհերի ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ. «Եղբայրներից մեկը երկու ամիս է ինչ ընդունվել էր աշխատանքի, մեկն էլ դիմում էր գրել, որպեսզի գնար պայմանագրային ծառայության»,- եզրափակեց գյուղապետը:
4545 | 0
Facebook