Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

36-ամյա պայմանագրային զինծառայողն սպանել է 69-ամյա տղամարդուն

14:55, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
36-ամյա պայմանագրային զինծառայողն սպանել է 69-ամյա տղամարդուն
     Սպանություն կատարելու կասկածանքով Մասիսի ոստիկանություն է բերման ենթարկվել 36-ամյա Վադիմ Օհանյանը։
     Shamshyan.com-ի փոխանցմամբ, Վադիմ Օհանյանը կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին Զանգու գետը նետելու համար։ Կասկածյալը հայտնել է, որ համոզվելու համար, որ զոհը մահացել է, մեկ անգամ էլ Opel-ով անցել է դիակի վրայով։ Վադիմ Օհանյանը պայմանագրային զինծառայող է, նախկինում մեկ այլ տաքսիստի մարմնական վնասվածք պատճառելու համար Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտված է եղել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
     Նշենք, որ ապրիլի 21-ին սպանվածի կինը՝ 56-ամյա Սրբուհի Սարգսյանը, ոստիկանության Մասիսի բաժին հայտարարություն է տվել, որ ժամը 14։00-ի սահմաններում իր ամուսինը՝ Հ. Ազատյանը, ով տաքսի էր վարում, իրեն պատկանող Opel Astra G մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։
5303 | 0
Facebook