Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կիևում կայացել է «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը

14:45, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Կիևում կայացել է «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը

Կիևում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա են եղել Կիևի հայ համայնքի հայտնի հասարակական գործիչներ ու պատգամավորներ: Ցուցադրությունն ազդարարվել է դուդուկի հնչյուններով:
     Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որը զարգանում է Հայոց ցեղասպանության տարիներին: «Խոստումն» օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի նկարահանած առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով: Ֆիլմում նկարահանվել են համաշխարհային աստղեր Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Անժելա Սարաֆյանը և այլք:
     Նշենք, որ ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմի պաշտոնական պրեմիերան Կիևում կկայանա մայիսի 4-ին:

2783 | 0
Facebook