Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջինը Տիգրան Աթանեսյանն է հայհոյել ու հարվածել ինձ». Սիմոն Բաբայան

13:25, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Առաջինը Տիգրան Աթանեսյանն է հայհոյել ու հարվածել ինձ». Սիմոն Բաբայան

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացնելով երեկ իր և փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպը` տեղեկացրել է, որ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը և Արմեն Սողոմոնյանը տևական ժամանակ է` սոցկայքերի իրենց էջերում վիրավորել են իրեն և պալատի աշխատակիցներին:
     «Հերթական մի այդպիսի գրառումից հետո ցանկացել եմ անձամբ հանդիպել Աթանեսյանին և բացատրություն պահանջել: Խնդրեցի Տիգրանին պարզաբանում ներկայացնել, վերջինն սկսկեց հայհոյել ու հարվածել ինձ, տեղի ունեցավ վիճաբանություն ու եղավ այն, ինչ եղավ, բնականաբար, ես հակադարձեցի իրեն, սկսվեց քաշքշուկ»,- պատմել է փաստաբանը։ Բաբայանը տեղեկացրել է, միջնորդություն են ներկայացնելու, որ ոստիկանությունից նյութերը տեղափոխեն Քննչական կոմիտե։ «Քանի որ Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը, որպեսզի գործն ընթանա օբյեկտիվ, թող նյութերը տեղափոխեն Քննչական կոմիտե»,- ասել է Բաբայանը:

3367 | 0
Facebook