Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընտրությունից առաջ քաղաքապետարանի կողմից անվճար էքսկուրսիաներ, թատրոնի տոմսեր. Բախշյանն արձագանքում է ահազանգերին

12:35, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ընտրությունից առաջ քաղաքապետարանի կողմից անվճար էքսկուրսիաներ, թատրոնի տոմսեր. Բախշյանն արձագանքում է ահազանգերին
     «Ելք» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Անահիտ Բախշյանն «Ազատության» ուղիղ եթերում ասաց, որ բոլորն այսօր խոսում են դպրոցներում, համայնքներում իրականացվող ցուցակագրումների մասին. «Թաղային լիազորը մտնում է տներն ու ցուցակագրում: Մեկը բողոքում է, մյուսը` վռնդում: Քարոզարշավին Տարոն Մարգարյանի հետ շրջում են նաև վարչության պետեր, դրանով ամեն ինչ ասված է: Վատն այն է, որ սա չի դիտվում որպես վարչական ռեսուրսի չարաշահում»,- նշեց թեկնածուն:
     Անդրադառնալով ահազանգերին, ըստ որի` այս օրերին, որպես քաղաքապետարանի կողմից նվեր, դպրոցներում անվճար էքսկուրսիաներ են կազմակերպվում, թատրոնի տոմսեր խոստանում, Բախշյանն ասաց. «Դե հա, պիտի կանչեն, հյուրասիրեն ու ասեն` գիտեք չէ՞` սա ինչի համար է` Տարոն Մարգարյանի օգտին քվերկելու»:
     Դիտարկմանն, ըստ որի` ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, Երևանի ավագանու ընտրություններին օլիգարխներն իրենց գումարները շատ չեն օգտագործի, Բախշյանն ասաց. «Տարոնի ազդեցությունը շատ մեծ է. խոսքը վարչական ռեսուրսի մասին է: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր կգերադասեն ՀՀԿ-ական` արդեն հայտնի թիմին` «Ելք»-ի երիտասարդների փոխարեն, կապշեմ»:
2457 | 0
Facebook