Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ագրամունտի ընկերները հարձակվում են Հայաստանի վրա». Գագիկ Համբարյան

11:40, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Ագրամունտի ընկերները հարձակվում են Հայաստանի վրա». Գագիկ Համբարյան

Հայտարարությունն այն մասին, որ ԵԽԽՎ-ում անկախ հանձնաժողով է ձևավորվելու, որը սկսելու է հետաքաննություն անցկացնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի և ԵԽԽՎ այլ պատգամավորների` Ադրբեջանից կաշառքներ ստանալու փաստի առթիվ, բավական ակտիվացրել է Ագրամունտի կաշառակեր ընկերներին, որոնք պաշտպանվելու նպատակով արդեն սկսել են հարձակումներ գործել Հյասատանի վրա:
     «Европейская правда»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի և Ագրամունտի բարեկամ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլուն, ով ևս Ագրամունտի հետ մեկնել էր Սիրիա և որի անունը ևս կար 2013-ին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած ԵԽԽՎ-ում Բաքվի կողմից կիրառված ակտիվ նավթախավիարային դիվանագիտության խայտառակ բացահայտումների մեջ, որոշել է հարձակվել Հայաստանի վրա: Մեկնաբանելով վերը նշված հանձնաժողովի գործունեությունը` Շուկլուն հայտարարել է, որ ցուցմունք պետք է տա նաև ԵԽԽՎ փոխնախագահ, Ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Արևը, ով իրեն պատմել է, թե ինչպես են ժամանակին հայ պատգամավորները մեկ քվեարկության համար իրեն առաջարկել մեկ շիշ լավ կոնյակ: Հիշեցնեմ, որ Արևն այդ մասին գրառում էր արել իր Facebook-յան էջում, իսկ երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները շատ կոշտ նրան հակադարձել էին և բացահայտել էին նրա սուտը, Արևն ասել էր, որ քանի որ իր գրառումը եղել է ուկրաիներեն, նրաn սխալ են հասկացել: Հավելեմ նաև, որ պարոն Արևն այդ գրառման մեջ նաև բողոքել էր, որ հայերի խնդրանքը չկատարելու պատճառով, հայկական պատվիրակությունը քվեարկության հաջորդ օրն իր անձի վերաբերյալ կոմպրոմատներ է տարածել ԵԽԽՎ-ում, որ նրա տատն ադրբեջանցի է: Պրիմիտիվ Արևն այս գրառումով ինքն իրեն է վատ վիճակի մեջ դրել:
     Հայ պատգամավորները միամիտ չէին, որ գիտենալով Արևի ծագումնաբանության մասին բավական տեղեկություններ` կաշառք առաջարկեին Արևի նմանին,ո րը երբեք չի թաքցրել իր սերտ կապերը Բաքվի հետ: Միայն այս հանգամանքը բացահայտում է, որ Արևի հակահայկական սույն դեմարշը տարրական պրիմիտիվ պրովոկացիա է:
     Զարմանալի է նաև այն,որ Արևի տատի ազգային պատկանելիության վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունը սույն ուկրաինացի երեսփոխանը համարում է կոմպրոմատ: Կարելի է ենթադրել, որ Արևը կամ ամաչում է իր տատի ազերիական ծագման փաստից, կամ էլ միտումնավոր է թաքցրել՝ ինչ-ինչ գործարքների պատճառով նույն Ադրբեջանի հետ: Պետք նշեմ, որ նույն Արևը, ով ևս ԵԽԽՎ-ում ուկրաինացի այլ պատգամավորների նման «պահանջում» է Ագրամունտի հրաժարականը, իր բազմաթիվ հարցազրույցներում փորձում է ԵԽԽՎ կաշառակեր նախագահին պաշտպանել և մեղքը բարդել Մոսկվայի վրա: «Ռուսները խաբել են Ագրամունտին, տարել են Սիրիա և դա արել են ԵԽԽՎ-ն խայտառակելու համար...»,- վանկարկում է Ագրամունտի ծպտյալ կողմնակից և տեղակալ Արևն, ով այս տարիների ընթացքում նույն Ագրամունտի, Վոլոնտեի, Մարկովիչի, Ուոլթերի, Շուկլուի և այլնի նման միլիոներ է դիզել՝ համագործակցելով Ադրբեջանի հետ:
     ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պետք է պատրաստ լինի ամեն տեսակի պրովոկացիաներիի և էժանագին պատմությունների: «Ագրամունտ և Co-ն» առաջնորդվելու են «Ամենալավ պաշտպանությունը ՝ հարձակումն է» կարգախոսով և ինչ ասես չեն հնարելու սեփական հանցանքները թաքցնելու համար:
     Ի դեպ, մայիսի 3-ին Կիև է մեկնում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ-ում նավթախավիարային դիվանագիտության կնքահայր Սամեդ Սեիդովը: ԹԵ ինչի համար, երևի բոլորին է պար:
     Հ.Գ. Կիսաուկրաինացի, կիսաադրբեջանցի և էլի ինչ-որ «կիասչգիտեմինչացի» Վլադիմիր Արևը բավական սկանդալային ֆիգուր է Ուկրինայի քաղաքական թատերաբեմում: 2006-ին Վարշավայի «Օկենցե» օդանավակայանում լեհ իրավապահները և սահմանապահները ձերբակալել էին Ալիևին և նրա կնոջը՝ Նատալյա Ֆիցիչին, թմրամիջոցներ տեղափոխելու համար: Լեհ իրավապահները քրեական գործ էին հարուցել Արևի և նրա տիկնոջ նկատմամբ: Սակայն Կիևին հաջողվեց այն ծածկադմփոցի անե: 2011-ի հոկտեմբերին, երբ Արևը գտնվում էր ԱՄՆ-ում, Ուկրինայի Ռադայում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նրա անունից քվերակվել է, որը մեծ սկանդալ էր առաջացրել Կիևում: Իսկ 2013-ի ապրիլին Կիևի «Delight» սուպերմարկետում Արևը հարձակվել էր գործակատարի և հաճախորդի վրա, ովքեր խոսել էին ռուսերեն: Արևին դա դուր չէր եկել: Երևի նախընտրելի էր, որ նրանք խոսեին Արևի համար հարազատ ադրբեջաներենով:

4073 | 0
Facebook