Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մթերքներ, որ պետք է իսպառ բացառել սննդացանկից. մաս 2-րդ

21:10, կիրակի, 30 ապրիլի, 2017 թ.
Մթերքներ, որ պետք է իսպառ բացառել սննդացանկից. մաս 2-րդ

Մենք այն ենք, ինչ ուտում ենք, ասում է ասացվածքը: Իսկ ժամանակակից աշխարհում դժվար է գտնել ոչ միայն առողջարար, այլև ոչ վնասակար ուտելիք: Ներկայացնում ենք առողջության համար առավել մեծ վնաս պարունակող սննդամթերքի ցանկ, որի օգտագործումը հարկ է եթե ոչ ամբողջովին բացառել, ապա գոնե նվազագույնին հասցնել:

Սառնաշաքարներ, ծորենի (барбарис): Հիմա սրանց պատրաստման համար այնքան ուժեղ քիմիական էսենցիա է օգտագործվում, որ եթե դուք թրջած կոնֆետը դնեք սփռոցի վրա, ապա այն կծակի ոչ միայն սփռոցն, այլև սեղանի ներկը: Ոչնչանում է անգամ պլաստիկը, էլ ինչ ասես ստամոքսի մասին:

Մարմելադ: Նախկին ու ներկա մարմելադների մեջ ոչ մի ընդհանրություն չկա: Այժմյան մարմելադն ուղղակի քիմիական արդյունաբերության հետևանք է՝ մահացու վտանգավոր:

Ջեմեր: Պահածոյացված ջեմերը պարունակում են հզոր հակաօքսիդանտներ:

Տապակած կարտոֆիլ ֆասթ ֆուդի մեջ կամ էլ խանութներում արդեն իսկ պատրաստված: Այժմ այնպիսի հակաօքսիդանտներ են օգտագործում, որ կարտոֆիլը մեկ տարի մնում ու անգամ չի սևանում: Ու այդ կարտոֆիլից են պատրաստում արագ սննդի բոլոր կետերի ֆրիները:

Եփած երշիկ: Նրբերշիկները, եփած երշիկը, պաշտետները և այլ նմանատիպ ուտելիքներ պատրաստված են գենոմոդիֆիկացված սոյայից ու պարունակում են այսպես կոչված՝ թաքնված ճարպեր: Դրանց բաղադրության մեջ են մտնում ճարպը, բնական յուղն, իսկ խոզի կաշին կազմում է դրանց քաշի 40%-ը: Այս ամենը համային հավելումների շնորհիվ ներկայացվում է որպես միս:

Ապուխտ: Այս պարագայում առհասարակ ոչ մի բնականության մասին խոսք լինել չի կարող: Վերցնում են մեկ կգ վիզ և մեկ կգ գել: Մի գիշերվա ընթացքում հատուկ մեքենայի մեջ գելը վզի կտորների հետ փոխազդեցության մեջ է մտնում ու առավոտյան ստացվում է «մսի» հսկայական կտոր, որի մեջ միսը 5%-ից ավելին չէ: Իսկ վարդագույն երանգը տալիս են հատուկ ներկանյութերով՝ լամպերի ազդցեության տակ:

Հում ապխտած երշիկ: Հիմա ոչ մի արտադրող այնպես չի ապխտում, ինչպես հնում: Այժմ օգտագործվում են ֆորմալշդեհիդի հեղուկներ:
     Շարունակելի:

16181 | 0
Facebook