Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

11:35, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Ապրիլի 28-ին` ժամը 02:07-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել:
     Պարզվել է, որ տներից մեկի վարձակալ՝ 1989թ. ծնված Ա. Գ-ը փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով բակում գտնվող ավտոտնակի ծածկի երկաթյա կառուցատարրերից:
     Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Գ-ն իջեցվել է տեղի ուժերով և հսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
     Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

3462 | 0
Facebook