Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մթերքներ, որ պետք է իսպառ բացառել սննդացանկից. մաս 1-ին

21:05, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Մթերքներ, որ պետք է իսպառ բացառել սննդացանկից. մաս 1-ին

Մենք այն ենք, ինչ ուտում ենք, ասում է ասացվածքը: Իսկ ժամանակակից աշխարհում դժվար է գտնել ոչ միայն առողջարար, այլև ոչ վնասակար ուտելիք: Ներկայացնում ենք առողջության համար առավել մեծ վնաս պարունակող սննդամթերքի ցանկ, որի օգտագործումը հարկ է եթե ոչ ամբողջովին բացառել, ապա գոնե նվազագույնին հասցնել:

Նատրիումի գլյուտամատ: Չպետք է ուտել Е-621 (նատրիումի գլյուտամատ) հավելանյութով որևէ սնունդ: Եթե փաթեթավորման վրա կարդաք այս գրառումն, ապա այն մի գնեք ոչ ի դեպքում: Այն համի ուժեղացուցիչ է, որը հիմա ավելացնում են անգամ ամենաանսպասելի ուտելիքների մեջ՝ հասարակությանը դրանից կախման մեջ գցելու համար:

Շաքարի փոխարինիչներ: Չնայած սրանց մեջ չկա շաքար և դրանց հաշվին կարելի է լավ տնտեսել, այնուամենայնիվ, դրանց չի կարելի վստահել: Պարզվում է, որ քաղցր համ ստանալով՝ մեր կերակրափողն սկսում է մտածել, թե կստանա ածխաջրեր, բայց դրանք չկան: Այս խաբկանքից հետո ցանկացած ածխաջուր, որն ընկնում է մեր օրգանիզմ հետագա 24 ժամերի ընթացքում առաջացնում են քաղցի ուժեղ զգացում: Ուստի ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել շաքարի փոխարինիչներ:

Տրանսճարպեր: 72,5%-անոց յուղերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել: Դրանք տրանսճարպեր են՝ ցածր սորտի բուսայուղեր՝ ջրածնի հետ հարված: 82,5%-ից պակաս յուղեր չեն լինում: Եթե չեք կարողանում գտնել նման յուղեր, լավ է օգտագործեք բուսայուղեր:

Աղ դրած ծովատառեխ (селедка)՝ պլաստիկե փաթեթավորմամբ: Աղ դրած ծովատառեխը պահպանվում է միայն ձեթի մեջ: Ոչ ձեթի, ոչ քացախի մեջ այն չի պահպանվում: Իսկ եթե այն առանց ձեթի է, ուրեմն դրա մեջ ավելացրել են ուրոտրոպին:

Կարմիր աղ դրած ձկնկիթ: Սկզբունքը նույնն է, կարմիր ձկնկիթը երկար չի պահպանվում, եթե սառեցված չէ կամ շատ աղ դրած: Եթե վաճառվում է քիչ աղ դրած վիճակում, ուրեմն դրան ավելացրել են կամ ուրոտրոպին, կամ լիմոնի աղ:

Գիտակցաբար գենոմային ինժեներիայի ենթարկված մթերքներ:
     Գետնանուշ - ներմուծվում է սարսափելի թունավոր նյութի՝ պետունիայի գեներ, և ոչ մի միջատ գետնանուշ չի ուտում:

Կանաչ ոլոռ (պահածոյացված)

Եգիպտացորեն (պահածոյացված)

Ներկրված կարտոֆիլ

Խեցգետնի ձողիկներ - դրանք խեցգետնի էսենցիա է՝ սոյայի հետ խառնած)

Կակաո

Եգիպտացորենի ձողիկներ և շաքարով փաթիլներ: Եթե գնում եք եգիպտացորենի փաթիլներ, ձողիկներ, ապա դրանք ոչ մի դեպքում չպետք է լինեն քաղցր: Պատճառն այն է, որ շաքարը դրա արտադրության մեջ չի կիրառվում, քանի որ այն այրվում է 140 աստիճան ջերմության դեպքում: Ուստի օգտագործում են շաքարի փոխարինիչներ, այս դեպքում՝ ցիկլոմատ:

Շիլաներ՝ բնականին փոխարինող բուրավետիչներով և ներկանյութերով: Դրանք քիմիական նյութեր են, որոնք ունեն տանձի, բանանի, ելակի և այլնի համ ու հոտ, սակայն ոչ մի աղերս՝ բնական մրգերի հետ:
     Շարունակելի:

11077 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ANUN AZGANUNYANNN
ANUN AZGANUNYANNN 21:19, 28.04.2017
GREQ TE INNCHOV SNVENQQQQ