Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թատերական ներկայացման չեք մասնակցում». Գագիկ Հարությունյանի արձագանքը Լևոն Զուրաբյանի եզրափակիչ ելույթին

11:00, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Թատերական ներկայացման չեք մասնակցում». Գագիկ Հարությունյանի արձագանքը Լևոն Զուրաբյանի եզրափակիչ ելույթին

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումն` ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Այսօր եզրափակիչ ելույթով է հանդես եկել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա նշել է, որ վստահ է` ՍԴ-ն չի բավարարի դաշինքի հայցը, ոչ թե փաստերի անբավարար լինելու պատճառով, այլ որովհետև կոչված է սպասարկելու Հանրապետականի շահերը: Զուրաբյանի խոսքից հետո դահլիճում ծափեր են հնչել, իսկ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդգծել է. «Թատերական ներկայացման չեք մասնակցում»: Ինչին Զուրաբյանն արձագանքել է. «Ես այս ֆարսին մասնակցելու որևէ ցանկություն չունեմ»: Այնուհետև շարունակելով իր խոսքը` Զուրաբյանն ասել է. «Այս օրերին ապացուցվել է, որ ԿԸՀ-ն և դատախազությունը ընտրախախտումների և ընտրակեղծարարությունների մի շարք դեպքեր են պարտակել: Կասկածում եմ, որ ԿԸՀ-ն բացատրություններ է ստացել դպրոցի տնօրեններից և մանկապարտեզների վարիչներից: Տիգրան Մուկուչյանը հրաժարվում է տնօրեններից բացատրություն վերցված մարդկանց անուններն ասել, Մուկուչյանն ակնհայտ ստում է և պարտակում իրողությունը»:
     Սպասվում է, որ Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի վճիռը:

2009 | 2
Facebook