Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ է Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն. «ՀԺ»

09:50, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ո՞վ է Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Հանրապետական կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածու է համարվում փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ամենայն հավանականությամբ, Գալուստ Սահակյանը հրաժեշտ կտա այդ պաշտոնին:
     Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների հարցը պաշտոնապես որոշվելու է նոր խորհրդարանի լիազորությունների ուժի մեջ մտնելու օրը՝ տվյալ դեպքում՝ մայիսի 18-ին: Իսկ մինչ այդ ՀՀԿ գործադիր մարմինն իր նիստում է քննարկելու նախագահի ու փոխնախագահների թեկնածուների հարցը: Կամ, ավելի շուտ, Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին տեղեկացնելու է, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահը և փոխնախագահները: Այդ հարցը վերջնականապես կորոշվի Երևանի ավագանու ընտրություններից՝ մայիսի 14-ից հետո:
     Նշենք, որ հենց նույն օրն էլ ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրության չորրորդ՝ ԱԺ-ին վերաբերող գլուխը: Իսկ նոր Սահմանադրության 104-րդ հոդվածը նախատեսում է, որ նոր խորհրդարանն արդեն ունենալու է երեք փոխնախագահ այսօրվա երկուսի փոխարեն: Եվ նույն հոդվածի համաձայն՝ մեկ փոխնախագահի պորտֆելը տրվելու է ընդդիմադիր խմբակցություններին: Այնուամենայնիվ, խորհրդարանում մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն կրկին ունենալու է ԱԺ նախագահի ու երկու փոխնախագահների պաշտոններ, ինչպես հիմա է:
     Իսկ ԱԺ նախագահն ու փոխնախագահներն ընտրվում և հետ են կանչվում իրենց պաշտոններից պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
     Մանրամասները` թերթի համարում:

4042 | 2
Facebook