Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փոստանջյանին զգուշացրել էին խաղաքարտերը շուտ չբացել, բայց նա չդիմացավ. «Իրատես»

10:05, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Փոստանջյանին զգուշացրել էին խաղաքարտերը շուտ չբացել, բայց նա չդիմացավ. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե Զարուհի Փոստանջյանին ի սկզբանե` կուսակցություն ստեղծելիս, քաղաքական պայքարի մեջ մտնելիս, խստորեն զգուշացվել է` շատ չտրվել կրեատիվին, պահել խաղի կանոնները, չասել` «կհամտեսենք սրա արյունը, կուտենք նրա հրեշներին», խաղաքարտերը շուտ չբացել:
     Նախ, որպեսզի կուսակցությունը ֆալստարտ չգրանցի, ապա և` իր շուրջը համախմբի լուրջ էլեկտորատ: Եվ այնուհանդերձ, Զարուհուն դա չհաջողվեց: Նա Նիկոլի և «Ելքի» հարցում մի քանի լուրջ «բացթողում» ունեցավ` ելնելով «Սասնա ծռերի»` ՊՊԾ-ն գրավելու օրերի մոդիֆիկացիայից, երբ Նիկոլին նույն «ծռերը» թույլ չտվեցին մոդերացնել իրենց շարժումը, և երկրորդ «բացթողումով»` «Կենտրոնի» եթերում, երբ ունքը շինելու տեղը աչքն էլ հանեց»:
     Մանրամասները` թերթի համարում:

4530 | 0
Facebook