Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Էրեբունիում «ասողը» Պի՞ստն է. «Թոխմախի Մհերի» մարդիկ զգուշացրել են. «Չափդ ճանաչիր». «Հրապարակ»

10:00, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Էրեբունիում «ասողը» Պի՞ստն է. «Թոխմախի Մհերի» մարդիկ զգուշացրել են. «Չափդ ճանաչիր». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ԱԺ ընտրությունների արդյունքներից ոգևորված, ամենուր հայտարարում է, որ Էրեբունու «ասողը» Պիստն է՝ թաղային հեղինակություն Արմենը՝ Անդրանիկ Մարգարյանի սանիկը, որի շնորհիվ էլ Էրեբունիում, Մհեր Սեդրակյանի գործուն բացակայությամբ, ՀՀԿ-ի համար լավ ցուցանիշ է ապահովվել։
     Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ այս համայնքի տեր ու տնօրինությունը եղել է Սեդրակյանի ու նրա մերձավորների ձեռքում, նոր թաղապետի հայտարարությունը մինչև հոգու խորքը խոցել է Թոխմախի Մհերին, նրա մարդիկ Գրիգորյանին զգուշացրել են, որ «չափը ճանաչի», քանի որ ժամանակավոր է։ Իր հերթին Պիստը նույնպես չի ցանկանում Թոխմախի հետ սրել հարաբերությունները»:
     Մանրամասները` թերթի համարում:

4165 | 0
Facebook