Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը կրկին հանդիպել է Ծառուկյանի հետ. ինչ է որոշվել. «Ժամանակ»

09:55, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Սերժ Սարգսյանը կրկին հանդիպել է Ծառուկյանի հետ. ինչ է որոշվել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դարձյալ ասել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթ:
     Մեզ հաջողվել է պարզել, որ Սերժ Սարգսյանը նախօրեին մեկ անգամ էլ է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ հստակեցնելու համար նրա դիրքորոշումը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը։ Սակայն խոսակցությունից պարզ է դարձել, որ Ծառուկյանը հիմա չի ցանկանում մաս կազմել իշխանության՝ վստահ լինելով, որ դրա ամենահարմար ժամանակը 2018թ. ապրիլն է, երբ Կարեն Կարապետյանը չի լինի վարչապետի պաշտոնում և հստակ կլինի Սերժ Սարգսյանի՝ իշխանության մեջ դերակատարությունը։
     Վերջին շրջանում Ծառուկյանի ու Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան տանդեմի հարաբերությունները խիստ լարված են, ինչը թույլ չի տալիս, որ հիմա Ծառուկյանը իշխանության հետ որևէ քայլ անի։ Փոխարենը Ծառուկյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հաջորդ տարի նրան կհրավիրի մաս կազմել «ազգային համաձայնության» կառավարության»։
     Մանրամասները` թերթի համարում:

4384 | 3
Facebook