Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել են ապացույցներ, որ Ռոնալդուն բռնաբարության համար դատից խուսափելու համար գումար է վճարել

01:30, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Հրապարակվել են ապացույցներ, որ Ռոնալդուն բռնաբարության համար դատից խուսափելու համար գումար է վճարել

Գերմանական հեղինակավոր «Der Spiegel» պարբերականը հրապարակել է նյութեր, որոնք ապացուցում են, որ «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2010-ի հունվարին 375 հազար դոլար է վճարել՝ բռնաբարության համար դատից խուսափելու համար։ Հրապարակվել է ֆուտբոլիստի և իր խորհրդական Օսորիո Դե Կաստրոյի միջև նամակագրությունը, որից հետևում է, որ տուժող կողմը ցանկանում էր ստանալ 950 հազար դոլար փոխհատուցում՝ լռության համար։ Ավելի ուշ միջնորդը պայմանավորվել է կնոջը վճարել 260 հազար եվրո՝ չներառված փաստաբանի ծախսերը։ Հրապարակվել են նաև փաստաթղթեր, որոնց վրա կա Ռոնալդուի ստորագրությունը։ Դա ապացուցում է գումարի փոխանցման փաստը։

Հրապարակվել են ապացույցներ, որ Ռոնալդուն բռնաբարության համար դատից խուսափելու համար գումար է վճարել
Հրապարակվել են ապացույցներ, որ Ռոնալդուն բռնաբարության համար դատից խուսափելու համար գումար է վճարել
7582 | 0
Facebook