Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բացահայտվել է արյունոտ ջրվեժի գաղտնիքը

01:10, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Բացահայտվել է արյունոտ ջրվեժի գաղտնիքը

ԱՄՆ հետազոտողների խմբին հաջողվել է պարզել Անտարկտիդայի ամենահայտնի առեղծվածներից մեկի՝ Արյունոտ ջրվեժի բացատրությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արևելյան Անտարկտիդայում Թեյլոր անունն ստացած հինգհարկանի շենքի բարձրությամբ սառցաբեկորից օվկիանոս է թափվում վառ մորեգույն ջրվեժ, որն առաջին անգամ նկատել է Գրիֆֆիտ Թեյլորը 1911թ-ին:
     Նոր տվյալները ցույց են տալիս, որ սառցադաշտի տակ աղի ջրով լի ջրամբար կա, իսկ ջուրը կարմիր երանգ է ստանում երկաթի մոլեկուլների պատճառով, որոնք օդի հետ շփման արդյունքում ջուրը ներկում են կարմիր գույնով:
     Ռադիոակուստիկ զոնդավորման օգնությամբ արված հետազոտությունը ցույց է տվել, որ երկաթով հարուստ աղի ջուրը հոսում է առնվազն 90 մ խորության տակ գտնվող ջրավազանից: Ակունքը սառցադաշտի գերության մեջ է արդեն մեկ միլոն տարուց ավելի: Զարմանալի, թե ինչպես է ջուրը հեղուկ վիճակում մնացել սառույցի մեջ: Մասնագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ սառչելու դեպքում աղի ջուրն արտազատում է բավարար քանակությամբ ջերմություն, որ կարողանա տաքացնել սառույցն ու պահպանել հեղուկի հոսքը:
     Նշենք, որ ավելի վաղ գիտնականները եզրակացրել էին, թե ջրվեժի բնորոշ գույնը փոխանցում են ջրի մեջ առկա միկրոօրգանիզմները:

8898 | 0
Facebook