Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոսֆորի նեղուցում ՌԴ ռազմածովային նավատորմի նավ է խորտակվել

17:10, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Բոսֆորի նեղուցում ՌԴ ռազմածովային նավատորմի նավ է խորտակվել

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կազմում գտնվող «Լիման» հետազոտական նավըԹուրքիայի ափերի մոտ՝ բեռնանավի հետ բախումից հետո խորտակվել է: Այս մսին հայտնում է Life-ը:

Ռուսական նավի անձնակազմի բոլոր 78 անդամները տարհանվել են, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ բախումը տեղի է ունեցել Սև ծովի հարավարևմտյան հատվածում՝ Բոսֆորի նեղուցից 40 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

Բեռնանավը, որին բախվել է ռուսական «Լիմանը», ընթանում էր Տոգոյի դրոշի ներքո։ Այն կենդանիներ է տեղափոխելիս եղել:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ բախումը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում:

6350 | 0
Facebook