Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ. ԿԳՆ

16:50, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Կրթության պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 12-13-ը Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցում իրականացրել է ուսումնասիրություն՝ «Հրապարակ» օրաթերթի 10.04.2017թ. «Բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին» հոդվածում ներկայացված խնդիրների իսկությունը պարզելու նպատակով։
     Ուսումնասիրությանը մասնակցել են դպրոցի տնօրենը, ուսումնական և մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրենները, 12-րդ դասարանների դասղեկները, ծնողական խորհուրդների նախագահներ և ծնողներ։ Կատարված ուսումնասիրության ընթացքում լրատվամիջոցում ներկայացված փաստերը հիմնավորվել են, մասնավորապես՝ դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ, որն էլ հարուցել է նրանց դժգոհությունը: Պարզվել է նաև, որ ծնողներից հիշյալ գումարները դեռևս չեն հավաքվել:
     Հիմք ընդունելով Կրթության պետական տեսչության ուսումնասիրության արդյունքները՝ Երևանի ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանի հրամաններով դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գայանե Պողոսյանն ազատվել է աշխատանքից, իսկ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:

4077 | 1
Facebook