Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևի կառավարությունը ցանկանում է փակել Ադրբեջանի իշխանությանն ընդդիմադիր մնացած վերջին մի քանի լրատվականները». Ա. Ասատրյան

17:00, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
«Ալիևի կառավարությունը ցանկանում է փակել Ադրբեջանի իշխանությանն ընդդիմադիր մնացած վերջին մի քանի լրատվականները». Ա. Ասատրյան

Ադրբեջանի կառավարությունը ճնշում է երկրի ընդդիմադիր լրատվականներին:
     Իլհամ Ալիևի երկրի կառավարությունն Ալիևի հրամանով ցանկանում է փակել Ադրբեջանի իշխանությանը ընդդիմադիր մնացած վերջին մի քանի լրատվականները:
     Ալիևի երկրում մարդիկ անգամ պատասխանատվության են ենթարկվում երկրի նախագահին վիրավորելու համար, Իլհամը չի հանդուրժում ոչ մի այլ կարծիք իր ու իր ղեկավարած երկրի մասին:
     Այսօր՝ ապրիլի 27-ին, Սաբայիլի շրջանային դատարանում քննվում էր ադրբեջանական Azadliq.org, azadliq.info, azerbaycansaati.com, meydan.tv , Turan TV, Azərbaycan saatı լրատվականների գործը: Բողոքը ներկայացվել էր Ադրբեջանի տրասնպորտի և կապի նախարարության կողմից: Լրատավակնները և նրանց կատարած գործունեությունն Ադրբեջանի կառավարությունը համարում է շատ վտանագվոր: Դատավորը դատը հետաձգեց մինչ մայիսի 1-ը:
     Լրատվականներից Meydan TV-ն և Turan TV-ն առավել հայտնի են Իլհամ Ալիևի ընտանիքին վերաբերվող սենսացիոն նյութերով: Վերջերս Turan TV-ն հրապարակել էր ֆիլմ, որը պատմում էր Հեյդար Ալիևից սկսած և մինչ օրս հասնող Ալիևների ընտանիքի անօրինականությունները, օֆշորային հաշիվները և այլն:

3418 | 0
Facebook