Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի տարբերություն Տարոն Մարգարյանի` ես չունեմ կոռուպցիայի փորձ, մի քանի միլիոն դոլարի ունեցվածք, անշարժ գույքի հավաքածու». Փաշինյան

16:35, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
«Ի տարբերություն Տարոն Մարգարյանի` ես չունեմ կոռուպցիայի փորձ, մի քանի միլիոն դոլարի ունեցվածք, անշարժ գույքի հավաքածու». Փաշինյան
     Շարունակվում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի նախընտրական քարոզարշավն Արաբկիր վարչական շրջանում: Շրջայցի ընթացքում քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շփվեց նաև լրագրողների հետ` պատասխանելով նրանց հուզող հարցերին: Դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանը կառավարման ավելի մեծ փորձ ունի, ասաց. «Նա անարդյունավետ ու խայտառակ վատ կառավարող է: Նրա մեծ փորձը միայն կոռումպացված ռիսկերով զուգադրվող կառավարման մեջ է: Այո, ես չունեմ կոռուպցիայի փորձ ու մի քանի միլիոն դոլարի ունեցվածք չեմ վաստակել, չունեմ անշարժ գույքի հավաքածու: Տարոն Մարգարյանն ինչ որ արել է Երևանում, արել է վարկով: Քաղաքապետարանը տարեկան 1 մլն դոլար է ծախսում ծառայողական մեքենաների վրա: Ինչքան թաղային ընտրակեղծարար կա, տարել, պաշտոն են տվել կամ վարչական շրջաններում, կամ քաղաքապետարանում»,- թվեց թեկնածուն: «2010-ից Մարգարյանը քաղաքապետ է, բայց հնարավորություն չի ստեղծել, որ մարդիկ անձրևի տակ չսպասեն ավտոբուսի: Էլ չեմ ասում քաղաքի կեղտի ու փոշու, կանաչ տարածքների կրճատման մասին»: Նրա խոսքով` եթե քաղաքապետը տրանսպորտ չի նստում, ինչպե՞ս կարող է իմանալ` ինչ վիճակում է հասարակական տրանսպորտը. «Օգնականները ծառայողական մեքենաներով գալիս են, լիֆտով բարձրանում ու զեկուցում են, թե ինչպես են մարդիկ երթևեկում, այ դա է այսօրվա իրականությունը»,- եզրափակեց Փաշինյանը:
2949 | 0
Facebook