Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ն ու «Ալ Քաիդա»-ն ցանկանում են ռազմական դաշինք ստեղծել

16:00, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
ԴԱԻՇ-ն ու «Ալ Քաիդա»-ն ցանկանում են ռազմական դաշինք ստեղծել

ԴԱԻՇ և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումները փորձում են մի կողմ դնել միմյանց միջև առկա տարաձայնություններն ու դաշինք ստեղծել: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, փոխանցում է Интерфакс-ը: Պաշտոնյան նշել է, որ նման դաշինքի ստեղծման դեպքում ահաբեկչական սպառնալիքն աշխարհում կկրկնապատկվի:
     Սեմերիկովը նշել է նաև, որ Իրաքում և Սիրիայում գտնվող ահաբեկիչները փորձում են հաստատվել Աֆղանստանում և մտավախություններ կան, որ այդ երկիրը ՀԱՊԿ անդամ երկրներին սպառնացող ծայրահեղական հենակետ կդառնա:

5055 | 1
Facebook