Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Իշխանությունները «չեն կարողանում» բացահայտել թուրքական լոլիկի և ադրբեջանական խնձորի ներկրողներին

17:20, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Իշխանությունները «չեն կարողանում» բացահայտել թուրքական լոլիկի և ադրբեջանական խնձորի ներկրողներին
     Թուրքական լոլիկի ներկրման դեպքից օրեր անց պարզվեց, որ տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական խնձորներ են վաճառվում: Հետաքրքիրն այն է, որ արդեն մի քանի օր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու Պետեկամուտների կոմիտեն «չեն կարողանում» պարզել, թե ինչպես և ում կողմից է Հայաստան ներկրվել ադրբեջանական խնձորը: Ասում են` ինչպես լոլիկն, այնպես էլ խնձորն օլիգարխների թեթև ձեռքով են հասել Հայաստան ու դա է պատճառը, որ վերոնշյալ կառույցների պատասխանատուները չեն կարողանում որևէ բան ասել կամ անել: Ասում են նաև, որ ներկրողների չբացահայտվելն արդեն խոսում է այն մասին, որ նրանք հովանավորվում են ՀՀ իշխող վերնախավի կողմից:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
12275 | 7
Facebook