Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրենը և փաստաբանական պալատի այլ պաշտոնյաներ հարձակվել են ու մարմնական վնասվածքներ պատճառել փաստաբաններին». Երվանդ Վարոսյան

15:35, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
«ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրենը և փաստաբանական պալատի այլ պաշտոնյաներ հարձակվել են ու մարմնական վնասվածքներ պատճառել փաստաբաններին». Երվանդ Վարոսյան
     Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։ «Րոպեներ առաջ իր գրասենյակում ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։ Փաստաբաններն ունեն մարմնական վնասվածքներ»։
     Քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև ՀՀ փաստաբանների պալատը. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։ Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել։
     հիման վրա կարծիք չձևավորել»։
4500 | 0
Facebook