Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականի մասին

14:50, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականի մասին
     Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ում սկանդալ էր հասունացել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտի շուրջ: Նա փախել էր Եվրոպայի ժողովրդական կուսակցության նիստից, այն բանից հետո, երբ կուսակցության անդամները պահանջել էին, որ նա վայր դնի իր լիազորությունները: Դրան հաջորդել է Ագրամունտի հայտարարությունը, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից կհրաժարվի ապրիլի 27-ից հետո, երբ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցի Իսպանիայի թագավոր Ֆիլիպպ VI-ը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է, որ այս պահին ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ «ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։ Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը»,- հայտնել է մեր պատվիրակության անդամը։
2946 | 0
Facebook