Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանում հանդիպման ընթացքում 18-ամյա բասկետբոլիստ է մահացել

14:35, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Հունաստանում հանդիպման ընթացքում 18-ամյա բասկետբոլիստ է մահացել

Հունական «Տավրոս» թիմի բասկետբոլիստ Վասիլիս Գեորգարոսը մահացել է Հունաստանի առաջնության՝ «Իոնիկոս»-ի դեմ հանդիպման ընթացքում։ 4-րդ քառորդի ընթացքում 18-ամյա մարզիկն իրեն վատ է զգացել և խնդրել փոխարինել իրեն։ Պահեստայինների նստարանին բասկետբոլիստը կորցրել է գիտակցությունը։ Մարզիչներն ու թիմակիցները փորձել են առաջին բուժօգնությունը ցուցաբերել նրան, ինչից հետո շտապօգնություն են կանչել։ Ժամանած բժիշկներն արձանագրել են մարզիկի մահը։ Պատճառները դեռևս հայտնի չեն։

8949 | 0
Facebook