Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանական խնձոր ներմուծող ընկերությունը չկա». ՍԱՊԾ պետ

14:45, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
«Ադրբեջանական խնձոր ներմուծող ընկերությունը չկա». ՍԱՊԾ պետ

Կառավարության նիստից հետո ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ադրբեջանական խնձոր ներմուծող ընկերությունը չկա: «Ներմուծող ընկերություն չկա և խնձորի` ադրբեջանական ծագման վերաբերյալ փաստաթուղթ առկա չէ: Ներկայում ՍԱՊԾ-ը ՊԵԿ-ի հետ համատեղ գործողություններ է իրականացնում` բացահայտելու խնձորի վերջնական խմբաքանակը, նաև կատարվում է լաբորատոր փորձաքննություն, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարությամբ, հավանաբար` երկուշաբթի կամ երեքշաբթի»,- ասել է Իշխան Կարապետյանը: Վերջինը տեղեկացրել է, որ հիմնական խմբաքանակը հանվել է իրացման կետերից:

4874 | 0
Facebook