Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դոմենային անվանումների գրանցում նաև .հայ տիրույթում. ՎիվաՍել-ՄՏՍ

14:20, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Դոմենային անվանումների գրանցում նաև .հայ տիրույթում. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ- ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. մայիսի 31-ը .հայ տիրույթում դոմենային անվանում գրանցելու դեպքում՝ 1 տարվա վճարը կկազմի ընդամենը 7000 դրամ: Առաջարկը գործում է առաջին 100 գրանցվողի համար: Վերջերս ՎիվաՍել-ՄՏՍ- ը վերագործարկեց իր պաշտոնական նորացված կայքը՝ հասանելի դառնալով նաև հայատառ տարբերակով՝ մտս.հայ հասցեով: Դա կարևոր քայլ էր համացանցում հայատառ հաղորդակցումը խրախուսելու ուղղությամբ: Այդ նպատակի իրագործմանն է նպաստելու նաև .հայ տիրույթում դոմենային անվանումների գրանցման (հանգուցային անվանումների հաշվեգրման) հնարավորությունը: Լինելով նորարարական ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ- ը գործում է ամենապահանջված ծառայությունները մեկ վայրում առաջարկելու սկզբունքով:

Դոմենային անվանումների գրանցում նաև .հայ տիրույթում. ՎիվաՍել-ՄՏՍ
Դոմենային անվանումների գրանցում նաև .հայ տիրույթում. ՎիվաՍել-ՄՏՍ
6643 | 0
Facebook