Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցը

13:45, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցը
     Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը ձերբակալվել է: «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը»:
4176 | 1
Facebook