Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքն արմատական փոփոխությունների կենթարկվի

12:18, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքն արմատական փոփոխությունների կենթարկվի

Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդուհանդերձ, վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու արդարադատության նախարարին:

«Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի»,-ասել է վարչապետը` հավելելով, որ պետք է արագացնել արդեն մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի իննամսյա ժամկետում նշված ուղղությամբ արձանագրվի շոշափելի առաջընթաց:

3892 | 0
Facebook