Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայում ցույցի դուրս եկած տեղաբնիկները դագաղներ են բերել իշխանությանը (տեսանյութ)

11:49, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Բրազիլիայում ցույցի դուրս եկած տեղաբնիկները դագաղներ են բերել իշխանությանը (տեսանյութ)

Բրազիլիայում մի քանի բնիկ ցեղախմբերի՝ մոտ 5000 ներկայացուցիչների խաղաղ ցույցը վերածվել է կառավարական ուժերի հետ բախումների: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ցույցին մասնակցող տեղաբնիկները դժգոհում են կառավարության նոր որոշումից, որի համաձայն խոշոր ձեռնարկատերերն իրավունք են ստանում ձեռք բերելու հնդկացիական ցեղերի բարեբեր հողերը: Երբ ցուցարարները դուրս են եկել խաղաղ ցույցի համար իրենց հատկացված սահմաններից, ոստիկանությունը նրանց ուղղությամբ ձայնախլացնող ռումբեր, ռետինե փամփուշտներ է նետել: Տեղաբնիկները պատասխանել են նետուաղեղներով: Մի քանի տեղաբնակ թեթև վնասվածք է ստացել, ոստիկանների շարքերում տուժողներ չկան:

Ցուցարարներն իրենց հետ կառավարության շենքի մոտ են բերել մոտ 200 դագաղներ՝ ի նշան բնիկ ժողովուրդների ցեղասպանության, որն իրականացնում է Բրազիլիայի իշխանությունը:

Տեղաբնիկները նաև ասել են, որ ոստիկանության կողմից իրականացվող ճնշումները ոչինչ են այն բռնությունների, հալածանքների ու սպանությունների համեմատ, որոնց ամեն օր ենթարկվում են իրենք՝ ագրոբիզնեսի հսկաների ուղարկած ուժերի կողմից:

Ցուցարարների մի մասը վրաններ է խփել կառավարության դիմաց ու մտադիր է այնտեղ մնալ մեկ շաբաթ, մինչև իրենց հարցը չլուծվի:

Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
Բրազիլացի տեղաբնիկների ցույցը
8800 | 0
Facebook