Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևան» միջազգային օպերային փառատոն` նվիրված մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին

13:05, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
«Երևան» միջազգային օպերային փառատոն` նվիրված մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան» միջազգային օպերային փառատոնը, որի շրջանակներում ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչներ: Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի փոխանցմամբ` փառատոնը նվիրվում է մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
     «Նրա դստերը՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանին, ով ապրում և ստեղծագործում է Լիտվայում, հրավիրեցի մասնակցելու փառատոնին: Փառատոնին կմասնակցեն նաև «Մետրոպոլիտեն» և «Լա Սկալա» օպերային թատրոնների, Վիեննայի պետական օպերային թատրոնի երգչուհի, սոպրանո Բարբարա Ֆրիտտոլիին Իտալիայից, որը մի քանի անգամ ելույթ է ունեցել երջանկահիշատակ Գրիգորյանի հետ, ինչպես նաև` այլ հայտնի արտիստներ:
     «Հայրս ամբողջ կյանքում երազել է, որ հայ հանդիսատեսը մոտ լինի օպերային արվեստին, և որ վերջինս երիտասարդ հանդիսատես ունենա: Վստահ չեմ, որ այդ երազանքը մոտ ապագայում կիրականանա, բայց հուսով եմ՝ հետագայում եղբայրներիս հետ միասին իրականություն կդարձնենք օպերային արվեստի ակադեմիա ունենալու գաղափարը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է Գեղամ Գրիգորյանի դուստրը` Հասմիկը:
     Փառատոնը կմեկնարկի ապրիլի 27-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում և կամփոփվի ապրիլի 30-ին:
     Ապրիլի 27-ին՝ փառատոնի բացման համերգի ընթացքում, Հասմիկ Գրիգորյանը, Սթիվեն Կոստելլոն և Ռոդիոն Պողոսովը կներկայացնեն արիաներ ֆրանսիական, իտալական և գերմանական օպերաներից: Համերգը կղեկավարի Կոնստանտին Օրբելյանը:

2254 | 0
Facebook