Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում 9000 ոստիկան է ազատվել աշխատանքից` Գյուլենի հետ կապեր ունենալու համար

11:45, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Թուրքիայում 9000 ոստիկան է ազատվել աշխատանքից` Գյուլենի հետ կապեր ունենալու համար

Թուրքիայի ոստիկանության ավելի քան 9000 աշխատակից է ազատվել իր աշխատանքից` կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար:

Ոստիկանությունը հայտարարել է, որ դա արվել է ազգային անվտանգության ապահովման նպատակով:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձ է իրականացվել: Այն ճնշելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե այն կազմակերպել է ԱՄՆ-ում ապաստանած կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը: Ինքը` Գյուլենը, կտրականապես հերքում է իր մասնակցությունն այդ իրադարձություններին: Այդուհանդերձ, Թուրքիայի իշխանությունները Միացյալ Նահանգներին պահաջում են արտահանձնել Գյուլենին ու նրան ահաբեկչական խմբավորման առաջնորդ են անվանում:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 40 հազար մարդ, 120 հազար մարդ ազատվել է աշխատանքից, նրանց մեծ մասը զինվորականներ, ոստիկաններ ու ուսուցիչներ են:

6946 | 0
Facebook