Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ կյանքում ամենաքիչը ձեր շնորհակալությունն է պետք». Զուրաբյանը` Մուկուչյանին

11:40, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
«Ինձ կյանքում ամենաքիչը ձեր շնորհակալությունն է պետք». Զուրաբյանը` Մուկուչյանին

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննարկման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը տարօրինակ է համարել, որ 2008 թվականից 2017 թվականի ընթացքում ընտրողների ցուցակներում ավելացել են շուրջ 400 հազար ընտրողներ: Ինչին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը արձագանքել է ասելով. «Նորից դեժավյուի գիրկն ընկանք: 2017 թվում ենք, ի՞նչ կապ ունի 2008 թվականը»:
     Այնուհետև Զուրաբյանը Մուկուչյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք տեսախցիկների տեղադրումը նպաստե՞լ է օրինականության պահպանմանը, թե՞ ոչ: Մուկուչյանն ասել է. «Կարծում եմ` դրանք ունեցան կարևոր նշանակություն լիակատար թափանցիկության ապահովման համար»։ Զուրաբյանի դիտարկմանը, թե այնուամենայնիվ գտնո՞ւմ եք, որ դա դրական ազդեցություն է ունեցել, Մուկուչյանն արձագաքնել է. «Եթե ակնկալում եք դրա վերաբերյալ իմ շնորհակալությունը, ես դա կհայտնեմ իմ եզրափակիչ ելույթում»:
     Մուկուչյանին ի պատասխան`Զուրաբյանն ասել է.
     «Ինձ կյանքում ամենաքիչը ձեր շնորհակալությունն է պետք»:

2279 | 0
Facebook