Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել

11:00, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
     Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ դրա ձայնը լսվել է 25 կիլոմետր հեռավորությունից, նշում է «Ֆրանս Փրեսս»-ը:
     Լիբիական «Ալ Մանար» հեռուստաալիքի փոխանցմամբ վառվել է վառելիքով լի պահեստ: Ավելի ուշ Reuters-ը պարզել է, որ Իսրայելը հարվածել է «Հեզբոլահ» կազմավորմանը պատկանող զինապահեստին:
     Սիրիան և Իսրայելը պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն ներկայացրել:

8453 | 0
Facebook