Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դավիթաշենում խորը էտած ծառերից մեկը կանաչ շիվեր է տվել. Թևան Պողոսյան

11:10, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Դավիթաշենում խորը էտած ծառերից մեկը կանաչ շիվեր է տվել. Թևան Պողոսյան
     ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Դավիթաշենում խորը էտած ծառերից մեկը կանաչ շիվեր է տվել:
     «Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։
Դավիթաշենում խորը էտված ծառերից մեկը կանաչ շիվեր է տվել
Դավիթաշենում խորը էտված ծառերից մեկը կանաչ շիվեր է տվել

     1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։
     2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։
     3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է»:
3808 | 2
Facebook