Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան

10:25, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Քյարամը կդառնար 21 տարեկան: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ հարձակումն առաջինը դիմագրավողների մեջ է եղել նաև Քյարամը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի անձնակազմին երկու անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն չցանկանալով շատ զոհեր տալ, Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հետ քաշվել, սակայն Քյարամ Սլոյանը միակն է եղել, որ չի ենթարկվել կապիտանին: Մնալով հրամանատարի կողքին միչև վերջ կռվել է և հերոսաբար նահատակվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանցիները, ԴԱԻՇ ահաբեկիչների օրինակով, գլխատել էին ազգությամբ եզդի զինվորի գլուխն ու տարել հետները՝ լուսանկարվելով ու որպես հաղթական ավար՝ ցույց տվել սահմանային գյուղերի բնակիչներին: Քյարամը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:

3306 | 1
Facebook