Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գագիկ Խաչատրյանը կվերադառնա գործադիր բարձր պաշտոնի՞. «Ժամանակ»

10:00, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Գագիկ Խաչատրյանը կվերադառնա գործադիր բարձր պաշտոնի՞. «Ժամանակ»

«Վերջերս հայտնի է դարձել, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom-ը և Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների մաս կազմող «Ֆորա-Բանկը» գործակցության համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա Ucom-ին ընդլայնվել Ռուսաստանի տարածքում։
     Մեզ հայտնի է դարձել, որ այս գործարքի շնորհիվ Գագիկ Խաչատրյանը, հնարավոր է, կրկին վերադառնա գործադիր՝ բարձր պաշտոնի։ Այսպիսի հեռանկարի համար խիստ նպաստավոր դերակատարում կարող է ունենալ Սամվել Կարապետյանը, որը սերտ և ուղիղ առնչություն ունի վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումների և մտադրությունների հետ»։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3745 | 0
Facebook