Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շարապովան հաղթանակով վերադարձել է կորտ՝ որակազրկումից հետո

01:05, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Շարապովան հաղթանակով վերադարձել է կորտ՝ որակազրկումից հետո

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, 15 ամսվա որակազրկումից հետո, հաղթանակով է մեկնարկել Շտուտգարտի միջազգային մրցաշարին։ Նա հաղթել է իտալուհի Ռոբերտա Վինչիին՝ 7։5, 6։3 հաշվով։ Հիշեցնենք, որ Շարապովան որակազրկված էր դոպինգի պատճառով։

«Շատ էի ցանկանում կորտ վերադառնալ, աշխատում էի այդ ուղղությամբ։ Վերջին անգամ այսքան ժամանակ հեռու էի թենիսից, երբ վնասել էի ուսս։ Այս ընթացքում պահպանում էի մարզավիճակս։ Հնարավորություն ունեի շատ բան սովորել և աճել։ Հիմա պետք է մարզավիճակս բարելավեմ։ Հուսամ՝ կկարողանամ հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնել Շտուտգարտում»,- նշել է Շարապովան։

2982 | 0
Facebook