Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան չի բացառել կանխարգելիչ հարձակումն՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքականության

23:15, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան չի բացառել կանխարգելիչ հարձակումն՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքականության
     Հյուսիսային Կորեան չի բացառում հանկարծակի կանխարգելիչ հարձակումն ԱՄՆ-ի վրա, հայտարարել է ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցիչը, հայտնում է РИА «Новости»-ն: «Հյուսիսային Կորեայի կամքն անբեկանելի է մինչև վերջ գնալու հարցում, եթե ԱՄՆ-ն ցանկանա անփոփոխ մնալ իր քաղաքականության մեջ: Մեր ամենամեծ հակահարվածը կլինի հանկարծակի կանխարգելիչ հարձակումը»,- ասել է մշտական ներկայացուցիչը:
     Փհենյանում հայտնել են, թե «խաղաղասեր սոցիալիստական պետությունը գնահատում է կայունությունը», սակայն չի փորձի զերծ մնալ պատերազմից:
     Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է պատրաստ լինի ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել Փհենյանի դեմ՝ նրա հրթիռային ու միջուկային ծրագրերի հետ կապված։
5824 | 0
Facebook