Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուկրաինան բացահայտել է Ադրբեջանի երկերեսանիությունը». Գ. Համբարյան

22:10, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Ուկրաինան բացահայտել է Ադրբեջանի երկերեսանիությունը». Գ. Համբարյան
     Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ադրբեջանական տնտեսվարող 17 սուբյեկտների դեմ, որոնք խախտելով Ուկրաինայի «Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին» օրենքը ապրիլի 20-22 մասնակցել են Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած III Միջազգային տնտեսական համաժողովին... Յալթայում Բաքուն բավական ճոխ է ներկայացված եղել... Համաժողովին մասնակցել են Ադրբեջանի բանկերի ասոցիացիան, Ադրբեջանի միջազգային բանկը, Ադրբեջանի պետական նավթային կորպորացիան (SOCAR), Ադրբեջանի Առևտրային ներկայացուցչությունը ՌԴ-ում, խոշորագույն Azersun Holding և Azerbaijan Methanol ընկերությունները և այլն...
     Այս հարցին չէի անդրադառնա, եթե նույն Իլհամ բեյի գրպանային կայքերը գրեթե ամեն շաբաթ չանդրադառնային հայ-ուկրաինական հարաբերություններին, չհիշեցնեին իրենց ընթերցողներին, որ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պատմական Հայրենիքը՝ Հայաստանը, ժամանակին, երբ ՄԱԿ-ում քվեարկում էր Ուկրինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևը, դեմ է քվեարկել... Նույն ալիևյան մամուլը Ղրիմը ներկայացնում է ՌԴ-ի կողմից օկուպացված տարածք՝ հաճոյանալով Կիևին...
     Չմոռանանք, որ Ուկրաինան «Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին» օրենքը գրեթե արտագրել է Ադրբեջանի նույնաբովանդակ օրենքից... Ուկրինայի ԱԳՆ-ն իր սև ցուցակի գաղափարը ևս ընդօրինակել է Բաքվի տխրահռչակ սև ցուցակից... Ղրիմում տնտեսական գործունեություն ծավալողների դեմ քրեական գործերը Պորոշենկոն ևս վերցրել է Իլհամ Ալիևի օրինակից...
     Մասնակցելով Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած III Միջազգային տնտեսական համաժողովին՝ պաշտոնական Բաքում գործով ապացուցեց, որ նրա համար միևնույն է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Դե ֆակտո Ադրբեջանի համար Ղրիմը ՌԴ տարածք է և նա այնտեղ բավական ակտիվ փորձում է ներդրումներ անել, ինչպես նաև թքած ունի Ուկրինայի ԱԳՆ-ի սև ցուցակի վրա... Դե յուրե Ադրբեջանը ծիծաղում է Կիևի վրա...
     Իլհամ բաբան իր այս քայլով բոլորին ապացուցեց, որ երկերեսանիի մեկն է... Որ նրա խոսքերի և գործերի միջև սարերի տարբերություն կա...
     «Ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկում իր փորած փոսի մեջ»... Այն, ինչ խորհուրդ էր տալիս Ալիևը Պորոշենկոյին, հիմա վերջինը կիրառելու է Ադրբեջանի դեմ...
5021 | 1
Facebook