Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևի իր աշխատավարձով կամ ստացած ժառանգությամբ դղյակ կառուցած Տարոն Մարգարյանը զօրուգիշեր փիքր է անում, թե ոնց զարգացնի Երևանը». Ոսկան Սարգսյան

22:25, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Երևի իր աշխատավարձով կամ ստացած ժառանգությամբ դղյակ կառուցած Տարոն Մարգարյանը զօրուգիշեր փիքր է անում, թե ոնց զարգացնի Երևանը». Ոսկան Սարգսյան
     Մայրաքաղաքի ավագանու ընտրություններից առաջ Երևանին արված սիրո բարձրաձայն խոստովանություններն իրենց աղմուկով ու կեղծությամբ ականջ են ծակում, ալերգիա առաջացնում: Իսկական սերը գոռալու կարիք չունի, այն տեսանելի է, զգացվում է: Գնացեք և տեսեք, թե ոնց են պահպանել հին Թիֆլիսը: Իսկ հնամենի Երևանից պատմական շենք չի մնացել, դրանց տեղում անճաշակ բազմահարկեր են: Հանուն սրճարանների և օֆիսների կառուցման կիսաանապատային գոտում գտնվող քաղաքի թոքերը՝ կանաչ ծառերը հատեցին: Որպեսզի ամեն պաշտոնյա կամ պատգամավոր գծատեր լինի, երևանցիները «Գազելներում» իրար գրկի են նստում կամ կռանում շախմատի ձիու պես: Երևի իր աշխատավարձով կամ ստացած ժառանգությամբ դղյակ կառուցած Տարոն Մարգարյանը զօրուգիշեր փիքր է անում, թե ոնց զարգացնի Երևանը, թեթևացնի երևանցիների կյանքը:
5185 | 0
Facebook