Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բարեկարգ բնակարան՝ 15 տարվա սպասումից հետո. ՎիվաՍել-ՄՏՍ

16:30, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Բարեկարգ բնակարան՝ 15 տարվա սպասումից հետո. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հասրաթյանների ընտանիքին հաջողվել է 15 տարի գոյություն ունեցող խնդիրը լուծել 8 ամսվա ընթացքում: Ընտանիքի հոր՝ զինվորական Վարդանի համար, զգալիորեն կրճատվել է ուսերին եղած տարիների բեռը: Ավելին, նա հաճելի անակնկալ է մատուցել բանակից տուն զորացրված որդուն:

Աշխատանք ու նաև տուն չունենալու պատճառով, Հասրաթյանները տարիներ շարունակ ստիպված են եղել մի բնակավայրից մյուսը տեղափոխվել և վարձակալությամբ ապրել Իջևանում, Կապանում ու Վայքում: Ի վերջո, 15 տարի առաջ նրանց հաջողվել էր ռմբակոծությունից վնասված մի տուն գնել Գորիսի թաղամասերից մեկում, սակայն շինարարությունն ավարտին հասցնել և սեփական տանիք ունենալ չեն կարողացել: Այս ու նաև հանրապետության տարբեր մարզերում բնակվող 135 ընտանիքի բաղձալի երազանքն իրականություն է դարձել աջակցող կողմերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հաջողված համագործակցության շնորհիվ:

«Ընտանիք կազմելու օրից ի վեր ես ու կինս, հետո նաև երեխաներս, երբեք չենք կարողացել զգալ սեփական անկյուն ունենալու բերկրանքը. ճակատագրի թելադրանքով միշտ տեղից տեղ ենք տեղափոխվել, տնից՝ տուն: Վարձակալված բնակարանը երբեք քո սեփականի նման չի կարող ջերմացնել: Փառք Աստծո, հիմա հարմարավետ տուն ունենք, ընտանիքս միասնական է. էլ ի՞նչ է պետք մարդուն՝ երջանիկ լինելու համար: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրը՝ Վարդանը:

«Օգնելով այս ընտանիքներին՝ մենք մերժում ենք անտարբերությունը և կարևոր ուղերձ ենք հղում հասարակությանը. ժամանակը հարկավոր է ծախսել օգտակար գործերի վրա:Այդպես է ստեղծվում արժեքը: Այդպես են կայանում անհատը, ընտանիքն ու ազգը: Հարկավոր է սահմանել լավ նպատակ և ձգտել դրա իրականացմանը: Ժամանակը չի սպասում:Խնդիրների բեռի տակ կծկվելով և ինքնավստահությունը կորցնելով ոչնչի չենք հասնի: Մինչդեռ լավ նպատակների շուրջ միավորվելով, կարող ենք լուծել ցանկացած խնդիր: Այսծրագրի հիմքում այդ մոտեցումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ամեն օր, գործ ունենալով Հայաստանի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց հետ, լինելով մեր գյուղերում ու շփվելով հատկապես տան կարիք ունեցող ընտանիքների հետ, համոզվում եմ, որ բնակարանային պայմանների բարելավման հետ բացահայտվում է նաև ընտանիքի թաքնված ներուժը, նոր կենսակերպը դառնում է խթան՝ ավելիին հասնելու համար: Այս ծրագիրը օգնում է հաղթահարել ոչ միայն սոցիալական, կենցաղային աղքատությունը, այլև մտքի և ոգու»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2016թ.-ին բնակարանաշինության ծրագրով Սյունիքի մարզում աջակցություն է ստացել 3 ընտանիք:

7257 | 0
Facebook