Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում հարբած ամուսինը հնարք ցուցադրելու ժամանակ հրկիզել է կնոջը

02:05, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
ՌԴ-ում հարբած ամուսինը հնարք ցուցադրելու ժամանակ հրկիզել է կնոջը

ՌԴ Սմոլենսկի մարզում քրեական գործ է հարուցվել Վյազմայի 33-ամյա բնակչի նկատմամբ՝ կնոջն անզգուշորեն հրկիզելու համար: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Սպիրտային խմիչքներ օգտագործելու ժամանակ ամուսինը որոշել էկնոջը ցույց տալ վտանգավոր հնարք՝ բերանից կրակ արձակելով:

Նա բերանն է առել սպիրտային խմիչը, և շուրթերին մոտեցրել կրակայրիչը: Երբ նա բերանից կրակ է հանել, բոցը դիպել է կնոջն ու հրկիզել: Մարմնի 90% այրվածքներով վերջինին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ օրեր անց մահացել է:

Եթե տղամարդու մեղքը հաստատվի, նա կստանա առավելագույնը 2 տարվա պատիժ ազատազրկման տեսքով:

7124 | 0
Facebook