Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ մինչ օրս հանցագործության մասին որևէ փաստ չեք ներկայացրել». դատախազը` Զուրաբյանին

13:05, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Ինչո՞ւ մինչ օրս հանցագործության մասին որևէ փաստ չեք ներկայացրել». դատախազը` Զուրաբյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սահամանադրական դատարանում շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը։
     ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը քննարկման ընթացքում հարց է ուղղել
     ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանին` ասելով` ապրիլի 2-ին զանգել եք գլխավոր դատախազին և ասել, որ հանցագործության մասին հաղորդում եք ներկայացնելու. ինչո՞ւ մինչ օրս որևէ փաստ հանցագործության մասին չեք ներկայացրել. «Պատճառը ձեր համակարգի հանդեպ ունեցած անվստահությունն է: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ մենք փորձեցինք դատախազության հետ համագործակցել, բայց տեսանք դատախազությունը և իրավապահ մարմինները Հանրապետական կուսակցության հրամաններն են կատարում և պարտակում հանցագործությունները», - պատասխանել է Զուրաբյանը:
     «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը դատարանում ներկայացնող Տիգրան Եգորյանն իր հերթին փորձ է արել լրացնել Զուրաբյանի պատասխանը, ինչը զայրացրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։ «Նստեք ձեր տեղը, ձեզ ձայն չեմ տվել»,- ասել է նա՝ դիմելով Եգորյանին, ապա տեղեկացրել, որ վերջինը կարող է ամբիոնին մոտենալ և հայտարարություն անել միայն այն ժամանակ, երբ Լևոն Զուրաբյանը կպնդի, որ իր պատասխանը լրացնելու կարիք կա:
     Գագիկ Հարությունյանը նաև նկատողություն է արել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին` ասելով. «Դուք ամեն անգամ կրկնվում եք, այդ հարցի պատասխանը տրվել է: Պետք չէ նույն բանը 3-4 անգամ կրկնել»:

2395 | 0
Facebook