Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի ավագանին որոշեց՝ թիվ 147 դպրոցը կանվանափոխվի Ռոբերտ Աբաջյանի անունով

12:20, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Երևանի ավագանին որոշեց՝ թիվ 147 դպրոցը կանվանափոխվի Ռոբերտ Աբաջյանի անունով
     Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշվել է թիվ 147 հիմնական դպրոցն անվանափոխել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, այդ դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անունով: Ավելի վաղ դպրոցի ռազմագիտության դասասենյակն էր անվանակոչվել Արցախի հերոսի անունով:
     Հիշեցնենք` որոշման նախագիծը ներկայացրել էր «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
     Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016թ. ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս:
2602 | 0
Facebook